Այսօր Ստոկհոլմի արվարձաններից մեկում գտնվող մետրոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, այս մասին հայտնում է Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ 60 տարեկանին մոտ տղամարդը գետնից բարձրացրել է ինչ-որ իր, որն էլ պայթել է: Տղամարդը ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Մյուս տուժածը մոտ 40 տարեկան կին է, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Շվեդիայի իրավապահները հետաքննում են միջադեպը՝ առայժմ հրաժարվելով գնահատականներ տալուց: Տվյալ պահին Varby Gard կայարանի տարածքում ոստիկաններ, սակրավոներ, հրշեջներ ու բժիշկներ են աշխատում։ Պատահածի հանգամանքները ճշտվում են։ Մետրոյի կայանը շրջափակված է։