Նոր պայթյուն Է տեղի ունեցել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի մետրոյի կայարաններից մեկի մոտ: Ճշտված տվյալների համաձայն, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

 

 

Օգոստոսի 18-ին ավելի վաղ Թաիլանդի մայրաքաղաքում գործել Է փոքր հզորության պայթուցիկ սարք: Ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:

 

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, օգոստոսի 17-ին Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին պայթյուն Է որոտացել Է Բանգկոկի բանուկ խաչմերուկում՝ քաղաքի գործարար եւ տուրիստական մասում՝ խոշոր առեւտրական համալիրների մերձակայքում: Սարքը գործել Է հինդուիստական Էրավան աստծո տաճարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Ըստ վերջին տվյալների, քսան մարդ զոհվել Է, ավելի քան 120-ը վերքեր են ստացել: Թաիլանդի ոստիկանության տվյալներով՝ պայթյունից տուժած առնվազն 48 մարդ օտարերկրացիներ են՝ ՉԺՀ-ի, Սինգապուրի, Ֆիլիպինների, Մալայզիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: