Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորռեչֆլոտի» մամուլի ծառայությունում:

«Երկու մարդ զոհվել է, մարմինները գտնվել են, երկուսը հիվանդանոցում են, մեկն առայժմ անհայտ կորած է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ընդհանուր առմամբ լցանավում եղել է 12 մարդ: «Ռոսմորռեչֆլոտ»-ում հավելել են, որ պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այրվում է լցանավի բնակելի մասը:

«Հրդեհն առայժմ մեկուսացված չէ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են մարել կրակը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարավային քննչական վարչության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է երեք մարդ:

«Կատարում ենք ստուգում, երեքը տուժել են: Մեքենայական բաժանմունքում լսված թրխկոցին հաջորդել է բռնկումը»,- ասել է զրուցակիցը: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ պայթյունը տեղի է ունցել նավթի վերամղման ժամանակ