Առնվազն երկու մարդ Է զոհվել եւ չորսը՝ վիրավորվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքի մզկիթի շենքում նռնակի պայթեցման հետեւանքով: Հունվարի 30-ին այս մասին հայտնել Է Rappler նորությունների պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Պորտալի տվյալներով՝ անհայտ անձը նռնակ Է նետել մզկիթի շենք, երբ այնտեղ Էին գտնվում մահմեդական հոգեւոր առաջնորդներ:
Բոլոր տուժածներն անհապաղ հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում: Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, Ֆիլիպիններում ահաբեկչական գործողություն Է տեղի ունեցել պատարագից հետո Հոլո քաղաքի (Սուլուի նահանգ) մայր տաճարի մոտ: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 20 մարդ, տուժել՝ 111-ը: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: