Կիպրոսի Պաֆոս քաղաքում, օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը, երկու պայթյուն է տեղի ունեցել: Տեղի ոստիկանության տվյալներով, գիշերվա ժամը 3-ի սահմաններում նախ պայթել է 31-ամյա կնոջը պատկանող ավտոմեքենան, ապա մի քանի րոպե անց երկրորդ պայթյունն է տեղի ունեցել 28-ամյա տղամարդու տան բակում:
Արդյունքում, ավտոմեքենան և տունը լուրջ վնասվել են: Սակայն ոչ ոք չի տուժել: Կատարվում է հետաքննություն: