Ադրբեջանում այսօր արդեն երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում այսօր արդեն երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները' հղում անելով այդ երկրի Սեյսմոլոգիական ծառայությանը:

Տեղական ժամանակով ժամը 06:09-ին երկրաշարժ է գրանցվել' Կասպից ծովում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ, որի խորությունը գտնվել է 62 կմ խորության վրա:

Իսկ առաջին երկրաշարժն արձանագրվել է տեղական ժամանակով ժամը 00:58-ին'Մասալլիում, որի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ:

«Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Մասալլի շրջանում՝ Լենքորան կայարանից 29 կմ հյուսիս»,-նշվում է հաղորդագրության մեջ: