Մեկը մյուսի հետևից միանգամից երկու երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում: Երկրակեղևի առաջին ցնցումը գրանցվել է Կասպից ծովում' 04:58 րոպեին' 4 բալ ուժգնությամբ: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է 06:20 րոպեին' Լենքորանից 22 կմ հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Երկրաշարժի ցնցումները գրանցվել են նաև Իրանի մի շարք բնակավայրերում: Տուժածների կամ ավերումների մասին տվյալներ չկան: