Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը փետրվարի 26-ին ժամը 11:28-ին երկրաշարժ է գրանցել Գաբալա (Կուտկաշեն) քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Էպիկենտրոնին մոտ բնակավայրերում երկրաշարժը զգացվել է մինչեւ 3 բալ ուժգնությամբ: Ավերածություններ չկան: