Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ թերակղզու ափերի մոտ օրական 5,2, 5,4 և 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել, գրում է Gazeta-ն։
Բոլոր երեք սեյսմիկ իրադարձությունները տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում: 5,2 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 9-ի առավոտյան՝ տեղական ժամանակով 9:30-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկից 120 կմ հեռավորության վրա։
Երկրորդ երկրաշարժը՝ 5,4 մագնիտուդով, գրանցվել է տեղական ժամանակով 13։00-ին, իսկ վերջինը՝ 3,9 մագնիտուդով, գրանցվել է 10 րոպե անց։ Այս երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվել են Ուստ-Կամչատսկից համապատասխանաբար 117 և 106 կմ հեռավորության վրա։
Այս բոլոր երկրաշարժերը բնակիչները չեն զգացել։