Մեքսիկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է երկրի հարավարևմտյան Պարեդոն քաղաքից 48 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 74,2 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չկան:
Այս շաբաթ ավելի վաղ Մեքսիկայում տեղի էր ունեցել 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 293-ի: