Արգենտինայի տարածքում գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Այն տեղի է ունեցել 17.9 կմ խորության վրա:

 

Այս մասին հաղորդվում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքում, գրում է Газета.Ru-ն:

 

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Էլ Գալպոն քաղաքից 24 կմ և Էլ Կեբրաչալ քաղաքից 42 կմ հեռավորության վրա: Մոտակա խոշոր քաղաք Սալտան, որի բնակչությունը կազմում է ավելի քան 0.5 միլիոն մարդ, գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 124 կմ հեռավորության վրա: