4,9 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջանում: Այդ մասին հայտնել է RAI News հեռուստաընկերությունը:

 

Նրա տվյալներով՝ կրկնական ստորգետնյա ցնցումները (հետցնցումները) զգացվել են ընդարձակ տարածքում, այդ թվում՝ Հռոմում:

 

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մայրաքաղաքային մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել Է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի տատանումներ Է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին:

 

Ավելի վաղ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային նախարարության մամուլի ծառայության ղեկավար Իմակոլատա Պոստիլիոնեն Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի: Նա հավելել է, որ ներկայում մեծ թվով մարդիկ անհայտ կորած են համարվում, եւ տարերային աղետի զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, դեռ կմեծանա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: