4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արեւելքում, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Քազերուն քաղաքից 45 կիլոմետր դեպի արեւմուտք, որտեղ բնակվում Է 94,5 հազար մարդ:
Օջախն ընկած Է եղել 8 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: