ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Նախնական տվյալներով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: