Սույն թվականի փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 եւ արեւելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին` տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: