Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Թուրքիայի արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ Էգեյան ծովի ափին, որտեղ ապրում է 2,5 մլն մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։ Կան տուժաներ և ավերածություններ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ երկրաշարժից ավերվել է առնվազն 20 շինություն, 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։