Ուրբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Agence France-Presse-ը:

 

Երկրաշարժի հետևանքով մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու գրասենյակները, բայց այն չի հանգեցրել ոչնչացումների և զոհերի: Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 37 կմ դեպի հարավ, 61 կմ խորության վրա:

 

Մեկ ամիս առաջ էլ՝ փետրվարի 22-ին, 6.6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Մեքսիկայի Խաղաղ օվկիանոսի ափին: