Ճապոնիայում գրանցվել է 8.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

 

Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են Հոնսյու կղզու Կանտո տարածշրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 590 կմ խորության վրա:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ցունամիի սպառնալիք չկա:

 

Agence France-Presse-ի Twitter- ում նշվում է, որ երկրաշարժի ժամանակ Տոկիոյում ցնցվել են շենքերը: