Իսլանդիայում ուրբաթ երեկոյան 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Եվրոպական միջերկրական սեյսմիկ կենտրոնին:

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաքից դեպի արևելք 258 կիլոմետր հեռավորության վրա:

 

Զոհերի կամ վնասների մասին առայժմ տեղեկատվություն չկա: