Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ափին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն' հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը Վանկուվերից 540 կմ հեռավորության վրա:
Հնարավոր ավերվածությունների կամ զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվել: