Տոկիոյից 130 կմ հեռավորության վրա 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով' ժամը 15.09-ին:

 

Երեք բալ ուժգնությամբ ցնցումներ արձանագրվել է ութ շրջանում:

 

Զոհերի, տուժածների կամ գույքային վնասի մասին դեռևս չի հաղորդվել: