Չինաստանի Ցինհայ նահանգում տեղի է ունեցել 7,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոլոգ-Տիբեթական ինքնավար օկրուգի Մադո շրջանում, հիպոկենտրոնը գտնվել է մոտ 17 կմ խորության վրա: Նրանից հետո Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է ևս վեց երկրաշարժ նույն տարածքում՝ 3,1-3,9 բալ ուժգնությամբ, ինչպես նաև երկու երկրաշարժ՝ հարևան հարավային Յուննան նահանգում: Ավելի վաղ՝ մինչև 6,4 բալ ուժգնությամբ ուժեղ ցնցումների շարք է գրանցվել Չինաստանի տարբեր շրջաններում: Տեղական իշխանությունների նախնական տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն երկու մարդ, ևս ինը վիրավորվել է