Այսօր Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը` Շեքի քաղաքն է, ուժգնությունը էպիկենտրոնում` նախնական 6-7 բալ: Այս մասին MediaMall.am-ին հայտնեցին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից:
Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում և Հայաստանում:
Ավելի ուշ ՀՀ ՏԿԱԻՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Սույն թվականի սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով' 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում' Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ)»: