Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ-արևելք, տեղական ժամանակով ժամը 21.26-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17.26-ին) տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54օ և արևելյան երկայնության 46.79օ:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ: