Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է նաև Երևանում։