Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արևմուտք, մայիսի 8-ին' տեղական ժամանակով ժամը 12.30-ին , տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի և Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: