«Միշտ կհիշենէ Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը՝ իբրև սեփական դժբախտություն»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սարսափելի դժբախտության պահին հայ ժողովրդին օգնության եկավ ողջ հսկայական երկիրը, արտերկրի բարեկամները, այդ թվում, իհարկե, հայկական սփյուռքը։ Աղետի հետևանքների վերացման հանձնաժողովը գլխավորեց այն ժամանակվա նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Մոսկվայից մոտ 100 բարձր որակավորում ունեցող բժիշկներ մեկնեցին՝ առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ։ Ռուսաստանում միշտ կհիշեն այդ աղետը, որն ընկալում են՝ որպես սեփական դժբախտություն։ Սպիտակի դասերից մեկը տարբեր դժբախտություններով փորձված ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անձեռնմխելիության գիտակցումն է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է քաղաքական իրավիճակը։ Մեր եղբայրական միասնությունը ցանկացած դժվարություն կհաղթահարի, որովհետև այն ժամանակի փորձություն է անցել», – ասել է Զախարովան։