Իրանի հարավում դեկտեմբերի 30-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության պետական հեռուստատեսությունը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Բուշեր քաղաքից 120 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում, քաղաք, որտեղ կառուցվել Է Իրանի առաջին ատոմային Էլեկտրակայանը: Իրանական հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: