Հուլիսի 24-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափի մոտ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:58-ին (Երևանի ժամանակով 13:58-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կոս կղզու Կեֆալոս քաղաքից 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, օջախն ընկած է 141,5 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: