Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 29-ին, Ադրբեջանի ժամանակով 04:39-ին: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Վնասներ չեն գրանցվել: