Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 12:49-ին Զաքաթալա քաղաքից 23 կմ դեպի հարավ- արեւմուտք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա: