Երեւանում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաներն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այսօր եւս ակտիվիստները փակում են ճանապարհներ, կազմակերպում երթեր՝ կոչ անելով միանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Թավշյա հեղափոխությանը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ բերման ենթարկվեց: Նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա, սակայն քիչ առաջ պատգամավոր Լենա նազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի՝ ձերբակալվածների պահման վայրում: