Ֆրանսիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Մարին Լե Պենը հայտարարել Է, որ Ուկրանայում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավորը Եվրամիությունն Է:
«Եվրամիությունը յուղ լցրեց կրակի վրա՝ մասնակցելով այն բանին, որ ապստամբությունը վերածվի հեղափոխության… Նրանք Ուկրաինայի մի հատվածին ստիպեցին հավատալ, որ Ուկրաինան կարող Է մտնել Եվրամիություն, ինչը բացարձակապես ճիշտ չԷ»,-ասել Է Լե Պենը RFI-ին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ Ուկրաինայի համար հարկավոր Է գտնել այնպիսի լուծում, որ երկիրը մնա միասնական եւ ինքնիշխան, բայց որը, դրա հետ մեկտեղ, երեք մեծ տարածաշրջաններին թույլ կտա պահպանել ինքնավարությունը փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար:
Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդը նաեւ այն կարծիքին Է, որ ուկրաինական ճգնաժամից կարելի Է դուրս գալ միայն բանակցությունների ճանապարհով:
Ֆրանսիայի նախորդ նախագահական ընտրություններում Մարին Լե Պենը հավաքել Էր ձայների 17,9 տոկոսը եւ զբաղեցրել երրորդ տեղը՝ զիջելով Ֆրանսուա Օլանդին ու Նիկոլա Սարկոզիին: