Եվրամիությունն «Ուկրաինայի համար ԵՄ-ին անդամակցելու հեռանկար է բացել»: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Բրյուսելի «Եվրոօբսերվեր» էլեկտրոնային պորտալում հրապարակված հարցազրույցում:

 

«Մենք բացել ենք դռները և ուկրաինացի ժողովրդին հույս տվել, որ եթե Ուկրաինան գնա բարեփոխումների ուղիով, նա հնարավորություն կունենա լրիվ չափով օգտվել եվրոպական ինտեգրացման և պայմանագրի դրույթների առավելություններից»,-նրա խոսքը մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները:

 

Նախարարը նկատի է ունեցել Եվրամիության պայմանագրի 49-րդ հոդվածը, որի համաձայն' ցանկացած եվրոպական պետություն կարող է դառնալ ԵՄ-ի անդամ' որոշակի ժողովրդավարական չափանիշների պահպանման դեպքում:

 

Սիկորսկիի խոսքով՝ Ուկրաինայի շուրջը բանավեճը, որը նախօրյակին Բրյուսելում կայացել Է ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների միջև, եղել է հուզական: