Եվրամիությունը լիովին բացել է շուկան ուկրաինական ապրանքների եւ ծառայությունների համար: Զրոյացված Է մաքսերի շուրջ 98 տոկոսը: Այս մասին հաղորդել է ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմը:
Ձեռնարկվող միջոցները կգործեն մինչեւ դեկտեմբերի 1-ը: Եվրահանձնաժողովը հուսով Է, որ մինչ այդ կստորագրվի Ուկրաինայի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը, որն Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն է:
Ըստ Եվրամիության գնահատումների՝ ազատ առեւտրի համաձայնագիրը կարող Է Ուկրաինայի համար տարեկան շուրջ 500 միլիոն եվրո տնտեսել մաքսերից, հաղորդել Է «Ուկրինֆորմ» գործակալությունը: