Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խնդրանքով Իրանը պատրաստ Է բացել իր օդային տարածությունը Հյուսիսային Եվրոպայից Ասիա իրականացվող չվերթերի համար, որոնք կշրջանցեն Ուկրաինան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի օդանավակայանների գործարկու ընկերության (IAC) փոխտնօրեն Իբրահիմ Շուշտարիին:
Շուշտարիի խոսքով՝ ICAO-ն համապատասխան հարցում Է հղել IAC, որը հուլիսի 22-ին բավարարվել Է: Նա նաեւ հավելել Է, որ Malaysia Airlines ավիաընկերությունն Ամստերդամից Քուալա Լումպուր իր չվերթերն արդեն իրականացնում Է Իրանի օդային տարածությամբ:
Ավելի վաղ Malaysia Airlines-ը հայտարարել Է, որ ընկերության բոլոր եվրոպական երթուղիները կանցնեն Ուկրաինայի օդային տարածությունից դուրս: Բացի դրանից, մի շարք երկրներ, որոնց թվում՝ Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Բելառուսը, Ղազախստանը, ՉԺՀ-ն, որոշում են կայացրել իրենց ավիաընկերություններին արգելել թռիչքներն Ուկրաինայի արեւելքի գոտու վրայով կամ Էլ փոխել թռիչքների երթուղիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: