Ուկրաինան փակել Է օդային տարածությունը Սիրիա թռչող ռուսական օդանավերի համար: Այդ մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ սեպտեմբերի 10-ին Կիեւում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Ես առավոտյան հանձնարարել եմ «ՈւկրաԷրոռուխ»-ին՝ Եվրոհսկողության հետ միասին ուժեղացնել դեպի Սիրիա ռուսական բոլոր ինքնաթիռների երթեւեկության վերահսկողությունը: Այժմ Ուկրաինայի օդային տարածությունն ընդհանրապես փակ Է, իսկ չեզոք ջրերի վրայի օդային տարածությունը հատուկ վերահսկվում Է»,-ասել Է նա:

 

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ ռուս զինծառայողները Սիրիայում են գտնվում երկար տարիներ, որտեղ նրանք օգնում են յուրացնել տեխնիկան՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար: