Ուկրաինան օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի վերջ փակում է սահմանները օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի պատճառով: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
Ինչպես գրում է «Hromadske» -ն, բացառություն են կազմում այն քաղաքացիները, ովքեր ունեն Ուկրաինայի տարածքում կացության թույլտվություն կամ միջազգային և հումանիտար առաքելությունների և կազմակերպությունների անդամներ: Բացի այդ, Ուկրաինայի կառավարությունը երկարաձգել է կորոնավիրուսային վարակի պատճառով կիրառված կարանտինը մինչև հոկտեմբերի 31-ը։ Օգոստոսի 26-ի դրությամբ Ուկրաինայում հայտնաբերվել են COVID-19֊ի նոր՝ 1670 դեպք, ամբողջ ժամանակահատվածում վարակվածների թիվը կազմում է 110.085: