Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի «Ազադլիգ» ռադիոյին արած հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի իրադարձությունները կարող են կրկնվել Ադրբեջանում, հայտարարել է, որ «Ուկրաինայում Մայդանը ստեղծվել է հենց ԱՄՆ-ը, ինչի մասին բազմիցս նշել է միջազգային մամուլը»: Այս մասին Նովրուզ Մամեդովը հայտարարել է haqqin.az լրատվական կայքի հետ զրույցում:

 

«Ուկրաինայում Եվրամայդանը Մոլոտովի կոկտեյլներով ձեռնարկել է հենց ԱՄՆ-ը: Դա անթույլատրելի է», -ասել է նա' եւ նկատել տվել, որ իրենց համար ընդունելի չէ Մորնինգսթարի հայտարարության տոնը:

 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին: Անդրադառնալով Ադրբեջանի' կոռուպցիայի մեջ թաղված լինելու Մորնինգսթարի հիշեցմանը, Նովրուզ Մամեդովն ասել է. «Ոչ մի պետություն էլ իդեալական չէ: Ադրբեջանում կոռուպցիայի հիմքը դրել է Ռասուլ Գուլիեւը (Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ): Բայց այսօր նա բնակվում է ԱՄՆ-ում, որտեղից էլ հովանավորում են նրան»:

 

Ռիչարդ Մորնինգսթարը երեկ «Ազադլիգ» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի կառավարությունը միաձույլ չէ եւ առկա է ուկրաինական իրադարձությունների կրկնություն այդ երկրում: