Վրաստանը գերակայություն է համարում Ուկրաինայի հետ համագործակցության հետագա խորացումը: Այդ մասին հանրապետության արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին ասել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պավլո Կլիմկինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Ինչպես նշվում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, Բերուչաշվիլին աջակցություն է հայտնել Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրակցության օժանդակությամբ Ուկրաինայի կառավարությանը կհաջողվի վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

 

Իր հերթին Կլիմկինը նշել է, որ Կիեւը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունները խորացնել բոլոր ոլորտներում, այդ թվում եւ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման հարցում:

 

Երկու երկրների ԱԳ նախարարները ընդգծել են, որ Վրաստանի եւ Ուկրաինայի եվրաինտեգրացման գործընթացին աջակցելու համար կարեւոր է նոր մեխանիզմների մշակումը՝ տարածաշրջանային տարբեր ձեւաչափերի օգտագործմամբ: