Եվրամիության բոլոր երկրների անցումը եվրոյի չի երաշխավորում համագործակցության տնտեսական կայունությունը: Այդ մասին սեպտեմբերի 15-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Արժույթը կարեւոր Է, բայց այն չի կարող երաշխավորել, որ մենք Եվրոպայում ուժեղ կլինենք»,-ասել Է նա: Ընդսմին Մերկելն ընդգծել Է, որ արժութային քաղաքականությունը պետք Է կապակցվի տնտեսականի հետ: «Բայց տնտեսական քաղաքականությունը մեզանում միատարր չԷ»,-արձանագրել Է Մերկելը:
Մեկնաբանելով ԵՄ-ի բոլոր երկրների՝ եվրոյին անցնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած հայտարարությունը՝ կանցլերն ասել Է. «Մեզ համար կարեւոր Է, որ առաջվա պես կատարվեն եվրոգոտու ընդլայնման չափանիշները»: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը մերժել են եվրոգոտու ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած առաջարկությունը: Քեռնի խոսքով՝ նախքան արեւելաեվրոպական երկրների ֆիրմաների միջոցով հարկերից խուսափման սխեմայի վերացումը նման բարենորուգումը ոչ մի իմաստ չունի:
Քեռնը հավելել Է, որ միասնական արժույթի շրջանառության ընդլայնման դեպքում նման բնույթի արդեն գոյություն ունեցող խնդիրները միայն կսաստկանան: Կանցլերը կարծում Է, որ փոփոխությունների հայեցակարգը մտածված չԷ:
Իր հերթին, Սեբաստյան Կուրցը բերել Է Հունաստանի օրինակը, որը եվրոգոտի մտավ առանց անհրաժեշտ բոլոր ֆինանսատնտեսական ստանդարտների: Նրա խոսքով՝ հետագայում նման իրավիճակից անհրաժեշտ Է խուսափել:
Եվրոգոտին այս պահին ներառում Է 19 երկիր: Եվրամիության եւս 9 պետություններ (Սեծ Բրիտանիան, Շվեդիան, Դանիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան եւ Խորվաթիան ) արժութային միության մեջ չեն մտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: