Մոսկվայի սակարանի բացվելուց հետո դոլարը եւ եվրոն վեր են սլացել՝ նորացնելով պատմական առավելագույնները, ռուբլին երկարժութային զամբյուղի նկատմամբ իջել Է Ուկրաինայի իրադարձությունների ֆոնի վրա: Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքսը», մարտի 3-ին միասնական առեւտրաշրջանում դոլարով առաջին գործարքները կատարվել են մեկ դոլարի դիմաց 36,3 – 37 ռուբլու սահմաններում, միջին հաշվով երկու րոպեում փոխարժեքը կազմել Է մեկ դոլարի դիմաց 36,46 ռուբլի, ինչը 58 կոպե կով բարձր Է նախորդ փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքը կազմել Է մեկ եվրոյի դիմաց 50,5 ռուբլի՝ ավելանալով շուրջ 90 կոպեկով: Երկարժութային զամբյուղի արժեքը (0,55 դոլար եւ 0,45 եվրո) աճել Է 70 – 75 կոպեկով եւ կազմել 42,78 ռուբլի:

 

Դոլարը դարձել Է 28 կոպեկով բարձր գործող պաշտոնական փոխարժեքի մակարդակից, երոն՝ մոտավորապես 90 կոպեկով բարձր՝ պաշտոնական փոխարժեքից: Դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլու անկումը կապված Է Ուկրաինայի շուրջն առաջացած լարված իրադրության հետ, նշում են փորձագետները:

 

Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մոսկվայի միջբանկային արժութային սակարանի ինդեքսը մարտի 3-ին Մոսկվայի սակարանում սակարկությունները բացվելիս ընկել Է 5,92 տոկոսով եւ կազմել 1395,37 կետ: Ռուսաստանի առեւտրական համակարգի ինդեքսը՝ դոլարով հաշվարկված, նվազել Է 2,36 տոկոսով՝ մինչեւ 1210,52 կետի մակարդակ:

 

Եվս մի քանի րոպե անց անկումը սաստկացել Է մինչեւ 5,92 տոկոս Մոսկվայի միջբանկային արժութային սակարանի ինդեքսի գծով եւ 7,66 տոկոս՝ Ռուսաստանի առեւտրական համակարգի ինդեքսի գծով: