Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի արևելյան շրջաններում Կիևի իշխանությունների կողմից անցկացվող պատժիչ գործողություններին մասնակցում է ամերիկյան սկանդալային Academi ընկերության մոտ 400 «էլիտար» մարտիկ։ Այս մասին հայտնել է Bild am Sonntag գերմանական պարբերականը։

 

Ըստ պարբերականի՝ Academi-ի անձնակազմը ներգրավված է Սլավյանսկում դաշնայնացման կողմնակիցների դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Թե ո՞վ է այս հրահանգի և որոշման ղեկավարի դերում, դեռ պարզ չէ։

 

Ինչպես նշում է պարբերականը, Գերմանիայի իշխանություններն այս մասին տեղեկացվել են Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության կողմից։

 

Նշենք, որ Academi-ն (մինչև 2009 թվականը հայտնի էր որպես Blackwater) աշխարհին հայտնի է դարձել 2012 թվականին, երբ համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որտեղ ընկերության աշխատակիցները պարզապես հաճույքի համար կրակում էին քաղաքացիական անձանց մեքենաների վրա, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել: