Ուկրաինայի իշխանությունները կկարողանան կայունացնել երկրի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը, վստահ է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ըստ նրա՝ արդեն մշակված է իրավիճակը լուծել հատուկ ծրագիրը. «Ես համոզված եմ, որ մենք կարգ ու կանոն կհաստատենք և Խարկովի և Դոնեցկի մարզերում», - ասել է նա:

 

Նշենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունեցել: Դրանց մասնակիցները հավաքվել են ռուսական եռագույնի տակ և պահանջել իրենց շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ անցկացնել:

 

«Անցյալ գիշեր մենք կազմել ենք գործողությունների ընթացակարգ և ունենք հստակ ծրագիր: Նման ծրագրով ՆԳ նախարար Արսեն Ավակովը մեկնել է Խարկով»,-հայտնել է Յացենյուկը: