Ուկրաինայի սոցիալական քաղաքականության առաջին փոխնախարար Վիտալի Մուշչինինը հայտնել Է, որ շուրջ 466 հազար ուկրաինացիներ լքել են իրենց մշտական բնակության վայրերը եւ վերաբնակվել հանրապետության այլ տարածշրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել Էր, որ Դոնբասում հատուկ ուժային գործողությանն գոտուց ավելի քան 320 հազար մարդ Է վերաբնակվել երկրի այլ տարածաշրջաններում:

 

 

Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի՝ ներքին վերաբնակների իրավունքների գծով հատուկ զեկուցող Չալոկա Բեյանին հայտարարել Է, որ Դոնբասում զինված հակամարտության պատճառով երկրի ներսում փախստականների թիվը կարող Է հասնել 900 հազարի:

 

 

«Ընդհանուր առմամբ այսօր Ուկրաինայում գրանցված Է 466 հազար վերաբնակված անձ, 212 հազարը հաշվառման մեջ են»,-ասել Է Մուշչինինը կառավարության՝ նոյեմբերի 19-ին կայացած նիստում:

 

 

Նրա խոսքով՝ ներկայում շուրջ 20 հազար վերաբնակներ հաստատվել են Կիեւում, բայց առավել մեծ թվով վերաբնակվածներ են գտնվում Խարկովի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Օդեսայի մարզերում:

 

ՄԱԿ-ի՝ նոյեմբերի 11-ի տվյալներով՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության զոհ են դարձել ավելի քան 4,1 հազար խաղաղ բնակիչներ, վիրավորվել Է ավելի քան 9,7 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: