Մոսկվան անհրաժեշտություն չի տեսնում ՈՒկրաինայի իրադրության կարգավորման համար ընդլայնելու «նորմանդական ձևաչափը», բայց դեմ չԷ երկկողմ հիման վրա գործընթացին ԱՄՆ-ի միանալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Նա նշել Է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են երկխոսություն հաստատել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար: Փոխնախարարն այդպես Է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ մայիսի 18-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Բոլոր ձևաչափերն արդեն կան. կա «նորմանդական ձևաչափը», կա շփման խումբը, այժմ Նուլանդի հետ հանդիպումից հետո մենք պայմանավորվեցինք երկխոսություն հաստատել այդ թեմայի շուրջ, այնպես որ այս ամենը օրգանապես պետք Է լրացնեն միմյանց»,-ասել Է Կարասինը:
Նախօրյակին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսիում Նուլանդը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը, չմիանալով «նորմանդական ձևաչափին», պատրաստ Է կարգավորման գործընթացին օժանդակել աշխատանքային խմբերի շրջանակներում: