Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Ռուսաստանը չի վերանայի Ուկրաինայի հետ վարկային ու գազային պայմանավորվածություններն՝ անկախ այն փաստից, թե ով կգլխավորի կառավարությունը:

 

«Մենք կարծում ենք, որ վարկի տրամադրումն ու գազի սակագնի իջեցումը պայմանավորված են ոչ թե կառավարությանը, այլ ուկրաինացիներին օժանդակելու ցանկությամբ»,-ասել նախագահը։

 

Նա նշել է նաև, որ իրենք մեծապես ցանկանում են, որ շարքային քաղաքացու ծանրաբեռնվածությունը լինի նվազագույն: