Եվրամիությունն ընդունում է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի հետ գազային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չիրականացման փաստը: «ՌԻԱ-նովոստի»-ի հաղորդմամբ' Վարշավայում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթթինգերը: «Ուկրաինան գազային պայմանագրերին համապատասխան չի վճարում, դրանում կասկածնե ր չկան»,-ասել է Էթթինգերը:

 

Գազի հետ կապված Ուկրաինայի պարտքի մասով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների առաջնորդներին ուղերձ է հղել: Նամակում նա մատնանշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Ռուսաստանը գազի գնի նվազեցման արդյունքում Ուկրաինային 35,4 միլիարդ դոլար է սուբսիդավորել և առաջարկել է անհապաղ անցկացնել նախարարական խորհրդակցություններ' Ուկրաինայի տնտեսության կայունցամանն ուղղված համաձայնեցված քայլերի մշակման և պայմանագրերին խիստ համապատասխան ռուսական գազի մատակարարումն ու տարանցումն ապահովելու համար: