Ուկրաինայի վարաչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստում հայտարարել է, որ «Գազպրոմն» Ուկրաինային առաջարկել է 100 դոլարանոց գազային զեղչ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ըստ գազային զեղչի պայմանագրի՝ 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմելու է 385 դոլար:
«Մենք հրաժարվել ենք Ռուսաստանի այդ առաջարկից, միանգամից ուզում եմ հայտարարել, որ մենք ծանոթ ենք ռուսական ծուղակներին և չենք համաձայնի առաջարկությանը»,- հայտնել է Ուկրաինայի վարչապետը:
Յացենյուկը նշել է նաև, որ Ուկրաինան Ռուսաստանից պահանջում է ոչ թե գազային զեղչ, այլ այն, որ շուկայական գնի սկզբունքներով փոփոխություններ կատարվեն գազային պայմանագրում:
Ուկրաինական կողմի կարծիքով՝ իր համար գազի շուկայական գինը կազմում է 1000 խորանարդ մետրի համար 268.5 դոլար, որն Ուկրաինան վճարել է այս տարվա առաջին եռամսյակում գազ գնելիս: