Բրիտանական կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի վերականգնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները: Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր ամենամյա գահաճառում, որով նա հանդես Է եկել խորհրդարանի հերթական նստաշրջանի բացման կապկցությամբ:
«Միացյալ Թագավորությունն ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղություն ու անվտանգություն ապահովի Եվրոպայի սահմաններում, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների կայունացման համար, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի հարգման վրա»,- հայտարարել Է թագուհին իր ելույթում, որը նվիրված Է առաջիկա տարում երկրի նախարարների կաբինետի ներքին ու արտաքին քաղաքականության գերակայություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: